Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Ձգտում և հանգիստ

Ձգտում և հանգիստ
09.08.2024 | 00:27

Աստծո կանչը

Օգոստոսի 9

Ինձ մոտ եկեք, զրուցեք և ապրեք Ինձ հետ: Այդ ժամանակ միայն կհասկանաք, որ իմ ճանապարհը ապահով ճանապարհ է:

Եկեք, Ինձ մոտեցեք:

Իմ թագավորության հողը փորեք ու խոր արմատներ գցեք այնտեղ:

Ձգտում և հանգիստ. այս երկուսի համատեղումն է կատարյալ կյանքը:

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ